Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը ներկայացրել է իր ուսումնասիրությունները Ուկրաինայի արևելյան մասում հուլիսի 17-ին «Մալայզիական ավիաուղիների» «բոինգի» վթարի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Ըստ ուսումնասիրության արդյունքների, հոլանդական իշխանությունները եկել են այն եզրակացության, որ «բոինգ»-ին հարվածել են «Բուկ» հրթիռային համալիրով Արևելյան Ուկրաինայի տարածքից։ Ինքնաթիռի պայթյունի, դրա վրա օդից հրթիռի նետման և այլ մթնոլորտային երևույթների վերաբերյալ վարկածները հերքվել են։
Պայթյունի պատճառը հաջողվել է պարզել ինքնաթիռի մասերը վերլուծելուց հետո։ Անձնակազմի երեք անդամների մարմիններում, ինչպես նաև ինքնաթիռի այլ մասերում հայտնաբերվել են մաքուր պողպատ, որը բնորոշ է «Բուկ» համակարգի ռազմական մասին (9N314M մոդել)։