Օրերս Քեյթ Միդլթոնն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ ներկա է եղել բարեգործական միջոցառումներից մեկին: Այդ օրը նա կրել է սև-սպիտակ զգեստ Tory Burch-ից: Հենց որ այդ միջոցառման լուսանկարները հայտնվել են համացանցում, քննադատները Քեյթին մեղադրել են կրկնվելու համար, հայտնում է starslife.ru-ն:
Բացի նրանից, որ հագուստի արժեքը թագավորական ընտանիքի անդամի համար ծիծաղելի 395 դոլար է՝ այն դքսուհին կրել է ոչ մեկ անգամ, ինչը հակասում է դրես-կոդին: Ուշադիր լրագրողները նկատել են, որ Միդլթոնը ճիշտ նույնպիսի զգեստով ներկայացել է 2014 թ. ապրիլին Նոր Զելանդիայում շրջագայության ժամանակ:
Նշենք, որ Քեմբրիջի դքսուհին հաճախ տնտեսում է շոփինգի վրա և դա չի թաքցնում: