Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Հրապարակ». Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից դուրս եկած Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից

15 Օգոստոս, 2017 10:30
«Հրապարակ». Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից դուրս եկած Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից

«Հրապարակ»թերթը գրում է. «Սեպտեմբերը մոտ է, պատրաստվում են ոչ միայն դպրոցականները, այլեւ մեր Երեւանի ավագանու անդամները, ոմանք ամառային հանձնարարությունները կա­տարած, ոմանք էլ՝ «դասընկերների» հետ կռված: Երեւանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, առաջիկայում ինչպես են պատրաստ­վում աշխատել ավագանիում, «Երկիր ծի­րանի» կուսակցության հետ, գուցե միանան «Ելքին»: «Մենք պատրաստվում ենք աշխա­տել որպես անկախ ավագանու անդամներ: Ինչ վերաբերում է այլ խմբակցությունների միանալուն, ապա դեռեւս չենք պատրաստ­վում միանալ այլ խմբակցության»,- պատաս­խանեց ավագանու անդամը: Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն համոզմունքին, որ խմբակցությունից վտարված ավագանու երկու անդամները վայր են դնելու մանդատ­ները, ապա Հայկ Պետրոսյանն ընդգծեց, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից. «Մենք չենք պատրաստվում ման­դատները վայր դնել եւ շարունակելու ենք պաշտպանել երեւանցու շահերն ու իրակա­նացնել Երեւանի ծրագիրը՝ որպես անկախ ավագանու անդամներ»:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին