Կարևոր իրադարձություններ

Դատավոր Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել. «Հրապարակ»

12 Հուլիս, 2017 08:30
Դատավոր Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել. «Հրապարակ»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ կողմը դիմել էր վերաքննիչ, եւ վճիռը բեկանվել էր։ Եվ երբ գումար տվողները գնացել էին դատավորի մոտ, վերջինս պարտավորագիր էր գրել, թե խոստանում է կարգավորել այդ հարցերը վճռաբեկում, այլապես կվերադարձնի գումարը։

Եվ, ահա, այս գրությունն ու կից փաստաթղթերը ներկայացրել են Մկրտումյանին, ով դիմել է էթիկայի հանձնաժողովին։ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Ունենք նման դիմումատու, նյութերն ուղղվել են դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական եւ էթիկայի հանձնաժողով»։

Հիշեցնենք, որ այս դեպքերից շատ առաջ Մկրտումյանն ուզում էր ազատել Իշխան Բարսեղյանին՝ նրան առաջարկել էին դիմում գրել, կամովին հեռանալ, հրաժարվել էր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին