Կարևոր իրադարձություններ

Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. նա վաճառել էր իր բիզնեսը. «Հրապարակ»

06 Հուլիս, 2017 07:35
Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. նա վաճառել էր իր բիզնեսը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։ Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան․ խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին։ Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները։ Որտե՞ղ է այժմ Արսենյանը եւ ինչո՞վ է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից։ Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին