Կարևոր իրադարձություններ

Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. «շքերթը» կշարունակվի. «ՀԺ»

05 Հուլիս, 2017 10:12
Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. «շքերթը» կշարունակվի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ դրական չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն շտապում արձագանքել կրթության եւ գիտության նախարարի շրջաբերականին եւ ասել, թե ինչպես են մտադիր վարվել վարչական ապարատի ու մասնավորապես՝ մեծ թվով պրոռեկտորների հետ:

Նախարար Լեւոն Մկրտչյանն Ազգային ժողովում նախօրեին ասել էր, որ շրջաբերական նամակով դիմել է բոլոր համալսարանների ռեկտորներին եւ առաջարկել վերանայել վարչական ապարատը:

«Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան եւ այլն»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

Տնտեսագիտական, ինչպես Երեւանի պետական բժշկական համալսարանից, որտեղ հնգական պրոռեկտորներ կան (ի տարբերություն Բրյուսովի անվան համալսարանի) այսօր փորձեցինք պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

Տնտեսագիտական համասարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք: Իսկ բժշկական համալսարանից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ պրոռեկտորների թիվը չի փոփոխվի:

Բուհի լրատվական ծառայությունից ասացին, որ 2016-2017 թվականների բյուջեով նախատեսված է եղել պրոռեկտորի 6 հաստիք` ուսումնական, գիտական, կլինիկական, հետբուհական, միջազգային եւ ֆինանսատնտեսական գծով:

2017-2018 թվականների բյուջեով հաստիքների քանակը պահպանվել է, պարզապես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի փոխարեն հաստատությունը կունենա պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորների գործառույթները կստանձնի աշխատակազմի ղեկավարը:

Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից ընդգծեցին, որ բուհն ունի 8 հազար ուսանող, այդ թվում` ավելի քան 1700 արտասահմանցի, իսկ կառույցի մեջ մտնում են նաեւ երկու հիվանդանոցային համալիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին