Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորները խաղողի մթերման համար իրենց առաջարկներն ունեն

13 Հոկտեմբեր, 2015 14:52
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորները խաղողի մթերման համար իրենց առաջարկներն ունեն

Ամեն տարի խաղողի մթերման հետ կապված միևնույն խնդրի առաջ ենք կանգնում, ինչի համար անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպել: Գյուղատնտեսության նախարարությանը չպետք է մենակ թողնել, ամեն ինչ պետք է անել համատեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ խնդիրը լուծելու համար առաջարկում է նախևառաջ վերացնել վերավաճառողի ինստիտուտը, մայրաքաղաքի յուրաքանչյուր բակում բացել տաղավարներ՝ հատուկ գյուղացիների համար, ինչպես նաև խոշորացնել տնտեսությունները: «Պետք է գյուղատնտեսության մասին օրենք մշակել, հատուկ քաղաքականություն վարել՝ ռիսկայնությունը կրճատելու համար: Հայաստանում չենք կարողանում բերք մթերել, բայց նույն բերքը ներմուծում ենք: Գյուղացին, օրինակ, խաղողը վաճառում է առավելագույնը 140 դրամով, մինչդեռ սուպերմարկետում նույն խաղողը 400 դրամ արժե: Այնպես որ ես առաջարկում եմ վերացնել վերավաճառողների ինստիտուտը, յուրաքանչյուր բարձրահարկ շենքի բակում տեղադրել տաղավար, որտեղ ամեն առավոտ գյուղացին իր բերքը կվաճառի»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին