Կարևոր իրադարձություններ

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել, ինչը 71 անգամ գերազանցում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձը (լուսանկար)

27 Հունիս, 2017 14:03
Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել, ինչը 71 անգամ գերազանցում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձը (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները պատվիրել են 99 692 թուրքական լիրայի (մոտ 28520 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք:

Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին կատարված պատվերի գումարը 71 անգամ գերազանցում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձը: Այն Թուրքիայում կազմում է 1404 լիրա (մոտ 402 ԱՄՆ դոլար):

Համացանցում հայտնվել է քաղցրավենիքի խանութի կողմից տրամադրած կտրոնը, որի վրա որպես պատվիրատու նշված է Թուրքիայի նախագահականը: Էրդողանի թիկնապահների մեկանգամյա պատվերի ամենաէժան շոկոլադի արժեքը 300 լիրա է եղել, իսկ պատվերի ընդհանուր գումարը 99692 լիրա 10 քուրուշ (մոտ 28520 ԱՄՆ դոլար):

 

Լրահոս

Դիտել ավելին