Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին մի նոր շքեղ կառույց է վեր խոյանում. ո՞վ է նրա հարևանը. «Հրապարակ»

14 Հունիս, 2017 08:44
Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին մի նոր շքեղ կառույց է վեր խոյանում. ո՞վ է նրա հարևանը. «Հրապարակ»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը եւ այլք։

«Հրապարակ»-ը հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը. պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ եւ 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին եւ Տիգրան Հարությունյանին»:

Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաեւ ԱԺ պատգամավոր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին