Կարևոր իրադարձություններ

«Իմ Վերջին զանգը անմոռանալի օրերից մեկն էր». Լևոն Մկրտչյանը դպրոցում լավ է սովորել, բայց բնագիտական առարկաներից մի քիչ թույլ է եղել (տեսանյութ)

26 Մայիս, 2017 13:02
«Իմ Վերջին զանգը անմոռանալի օրերից մեկն էր». Լևոն Մկրտչյանը դպրոցում լավ է սովորել, բայց բնագիտական առարկաներից մի քիչ թույլ է եղել (տեսանյութ)

 «Հաճելի օր է բոլորիս համար, որովհետև ամփոփում է մի սերնդի մուտքը դեպի կյանք: Շնորհավորում եմ մեր բոլոր շրջանավարտներին և ցանկանում եմ, որպեսզի նրանք ապրեն և ստեղծագործեն մեր ուժեղ պետականության մեջ: Այդ սերունդը վաղը շարունակելու է իր ընթացքը և մեր տարածաշրջանը ցավոք այնպիսին է, որ պիտի դիմագրավենք հերթական մարտահրավերներին»,- այս մասին Shabat.am-ի հարցին  ի պատասխան լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

Մեր հարցին, հիշու՞մ է, թե ինչպիսին է եղել իր Վերջին զանգը Մկրտչյանը պատասխանեց. «Իմ Վերջին զանգը Չարենցի դպրոցում էր և իհարկե անմոռանալի օրերից մեկն էր: Մենք երևանյան սովորական մի դպրոցում ենք, անցյալ տարի 114 դպրոցում էի, շատ տարբերություն չեմ տեսնում միջավայրի և մթնոլորտի մեջ՝ այն ժամանակվա Վերջին զանգի և այսօրվա: Ըստ էության ավանդույթը փոխանցվում է, որը շատ կարևոր է»:

Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ համադասարանցիների հետ առ այսօր կապ է պաշտպանում. «Իմ ամենամոտիկ ընկերները շարունակում են մնալ իմ մի քանի համադասարանցիները»:

Նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև դպրոցներում տեղի ունեցող դրամահավաքներին և իր պաշտոնում վերանշանակվելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին