Կարևոր իրադարձություններ

«Այստեղ ավելի շատ սադրանք եմ տեսնում»․ նախկին ոստիկանապետը՝ Զարուհի Փոստանջյանի մասնակցությմաբ միջադեպի մասին (տեսանյութ)

19 Մայիս, 2017 12:49
«Այստեղ ավելի շատ սադրանք եմ տեսնում»․ նախկին ոստիկանապետը՝ Զարուհի Փոստանջյանի մասնակցությմաբ միջադեպի մասին (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անդրադարձավ ՀՀԿ շտաբում Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

«Էս երևույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք ոստիկաններն իրավունքն ունեին քաշքշել կնոջը, Սարգսյանը պատասխանեց․ «Եթե կինը 10-20 անգամ դիմելուց հետո որիցե կերպ չի արձագանքում, պահանջում է այն, ինչը որ նա օրենքով  սահմանված կարգով իրավունք չունի, դա իրավապահների գործառույթում է,  մարդու սեփականության՝ բնակարան, օֆիս, ինչու չէ՝ ընտրական շտաբ մտնել և խուզարկության տիպի ինչ-որ բան կատարել: Պատկերացրեք մեկի բնակարան մտեն, ասեն՝ ես էսինչ մարդն եմ, լրագրող եմ եկել եմ  ձեր պահարանը ստուգեմ»:

Սարգսյանը նշում է՝ միջադեպի կադրերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե քաշքշոց է եղել, բայց դրանից առաջ իրավապահները հորդորել են Փոստանջյանին թոնել, որ իրենք համապատախան գործողություններն իրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին