Կարևոր իրադարձություններ

Էրեբունիում կնոջը դանակի 14 հարվածով սպանած ամուսինը կալանավայրում մահացել է. «Ժողովուրդ»

13 Հոկտեմբեր, 2015 08:50
Էրեբունիում կնոջը դանակի 14 հարվածով սպանած ամուսինը կալանավայրում մահացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Էդիկ Ավագյանը, որը սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում գտնվում էր կալանքի տակ:

Իսկ ո՞ւմ էր սպանել կալանավորված Էդիկ Ավագյանը: 2014 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Էդիկն իր տանը՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ` Մելանյա Ավագյանի հետ: Վիճաբանության ընթացքում Էդիկ Ավագյանը դանակի մոտ 14 հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին:

Սակայն ամեն ինչ այդքանով չէր ավարտվել. վերջինս բնակարանի դուռը ներսից փակելով՝ վնասել էր նաեւ իրեն: Եւ մինչ փրկարարներն օգնության էին հասել, Մելանյա Ավագյանը մահացել էր, իսկ էդիկ Ավագյանին կարողացել էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:

Կատարվածից հետո իր երկու երեխաների մորը կյանքից զրկած Էդիկ Ավագյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով, եւ 2015 թվականի հունիս 11-ին  գործը ուղարկվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Տեղեկացնենք, որ Էդիկ Ավագյանը մահացել է քաղցկեղի հետեւանքով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին