Հոկտեմբերի վերջերին Սերժ Սարգսյանը կմեկնի Լոնդոն. այս մասին մեզ օրեր առաջ տեղեկացրել էր Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը` որեւէ այլ մանրամասն չհաղորդելով: Մեզ հաջողվեց ճշտել, որ Սերժ Սարգսյանի այցը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում է լինելու: Ի շարունակություն Ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանի, Վաշինգտոնի մայր տաճարներում մատուցված պատարագների` աշխարհի հայտնի մայրաքաղաքներից հաջորդում` Լոնդոնի կենտրոնում գտնվող Վեստմինստերյան աբբայության եկեղեցիներից մեկում Սուրբ պատարագ է մատուցվելու հայոց զոհերի հիշատակին: Իսկ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում կլինե՞ն նաեւ բարեգործական միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ «արքունիքում», թե ոչ` չասացին: