Դիմակ #1
Վարունգի հյութը ոչ միայն շատ արդյունավեր մաքրում է մաշկը, այլ նաև հիանալի միջոց է արտահայտված ծակոտրիները նեղացնելու համար: Նախ անհրաժեշտ է մաքրել վարունգի կաշին, քերել մանր քերիչով: Ստացված զանգվածին խառնել 1 լավ հարած սպիտակուց: Ապա քսել դեմքին և 10-15 րոպե անց կարելի է լվանալ դեմքը սառը ջրով: Դիմակը մաքրում է մաշկը, տոնուսավորում այն և նպաստում ծակոտիների նեղացմանը:
Դիմակ #2
Շատ պարզ, բայց և շատ էֆեկտիվ դիմակ. Վերցրու 1 ձու, լավ հարիր. Ապա ավելացրու 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Քսիր խառնուրդը դեմքիդ և 15-20 րոպե անց լվա տաք ջրով:
Դիմակ #3
Կոսմետիկ կավի փոշին խառնիր ջրով, այքան, որ ստացվի միատարր զանգված: Ապա քսիր այն դեմքիդ և թող 10-15 րոպե, որից հետո կարող ես լվանալ դեմքդ տաք ջրով: Ցանկալի է այս դիմակից հետո անմիջապես քսել դեմքին խոնավեցնող քսուք:
Քեզ մոտ հարց առաջացավ` ո՞ր կավն ընտրել: Հուշում ենք. Կավի գույնի ընտրությունը կախված է քո մաշկի տեսակից:
Պրոբլեմատիկ և յուղոտ մաշկին համապատասխանում են սպիտակ, կապույտ և կանաչ գույնի կավերը:
Դիմակ #4
Վերցրու 1 կարտոֆիլ, մաքրիր կաշին, քերիր մանր քերիչով: Ավելացրու ձվի սպիտակուց, 1թ/գ մեղր և 1 պտղունց աղ: Քսիր զանգվածը դեմքիդ և 15 րոպե անց լվա սառը ջրով: Այս դիմակը կարող է առաջացնել մի փոքր կարմրածություն, քանի որ ակտիվացնում է մաշկի նյութափոխանակությունը:
Դիմակ #5
2ճ/գ եգիպտացորենի ալյուրը խառնել 1 ձվի սպիտակուցով: Լավ հարել, մինչև առաջանա փրփուր: Քսել դեմքին հաստ շերտով, թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Դիմակը հիանալի մաքրում է մաշկը, ձգում այն և վերացնում յուղոտ փայլը: