Կարևոր իրադարձություններ

Միայն Նովրուզի ընթացքում 8000 Իրանի քաղաքացի է այցելել Հայաստան (տեսանյութ)

03 Մայիս, 2017 13:10
Միայն Նովրուզի ընթացքում 8000 Իրանի քաղաքացի է այցելել Հայաստան  (տեսանյութ)

Հայաստանի երկու օդանավակայանում 2017 թ. առաջին չորս ամսում ուղևորահոսքի էական աճ է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ «2016 թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ 2017թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 668 հազար 589 մարդ կամ 28.3 տոկոս աճ»,- ընդգծեց նա:

2017 թ. առաջին չորս ամսում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 649 հազար 400 մարդ կամ 25.7 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում՝ 19 հազար 189 մարդ կամ 334 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին