Կարևոր իրադարձություններ

«Մինչ մարդկանց ահաբեկչության, սպանության մեջ մեղադրելը, նախ և առաջ մի պահ»

03 Մայիս, 2017 12:47
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Մինչ մարդկանց ահաբեկչության, սպանության մեջ մեղադրելը, նախ և առաջ մի պահ»

Մինչ մարդկանց ահաբեկչության, սպանության մեջ մեղադրելը, նախ և առաջ մի պահ
- տարանջատեք Սերժ Սարգսյանին և նրա իշխանությունը պահպանելու և Հայոց պետությունը փրկելու, մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունեցող մտահոգությունները, 
- մի փորձեք համատեղել, նույնականացնել այդ երկու թեկուզ ցանկալի, բայց անհամատեղելի մտահոգությունները,

և ի վերջո, կարողացեք համարձակություն ունեցեք տալ այդ տարրական հարցը՝ ԻՆՉՈՒ՞։

Հաշվի առնելով հայոց երկնակամարում վերջին ժամանակներս փայլատակող, իրենց ազգային և եվրոպամետ համարող տարատեսակ տեղական, հայաստանածին ժողովրդավարների, քաղաքացիական և քաղաքական տեսաբանների ու գիտակների՝ իբրևէ թե հայոց պետականության, բայց իրականում Սերժ Սարգսյանի իշխանության պահպանությամբ մտահոգվածների նոր ճամարտակությունները, անհրաժեշտ եմ համարում պարզապես որպես ուսուցողական նյութ ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մի դիտարկում, արված դեռևս 2013թ․։

Կարդացեք, վերլուծեք, ընկալեք, նոր արտահայտվեք, /չնայած այս մասին ասված է վաղուց և ամրագրված է ամենատարբեր հանրամատչելի գրականության մեջ/։

«Երբ առաջնորդներն ականջալուր չեն լինում իրենց ժողովրդին, նրանք ստիպված են լինում լսելու ժողովրդին, երբ այն փողոցներում է, հրապարակներում կամ, ինչպես չափազանց հաճախ ենք ականատես լինում, մարտադաշտում։

Ավելի լավ ուղի կա։ Ավելի շատ մասնակցություն։ Ավելի շատ ժողովրդավարություն։ Ավելի շատ ներգրավվածություն և բացություն։ Դա նշանակում է առավելագույն տարածք քաղաքացիական հասարակության գործունեության համար»։

ՄԱԿ-գլխավոր քարտուղար Բան Կի–մունի դիտարկումները քաղաքացիական հասարակության աջակցմանն ուղղված բարձրաստիճան միջոցառման ժամանակ, 2013թ․ սեպտեմբերի 23:

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին