Կարևոր իրադարձություններ

Հայաստանի արտգործնախարարը Եվրոպական միության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի հակամարտությունը

26 Ապրիլ, 2017 14:10
Հայաստանի արտգործնախարարը Եվրոպական միության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի հակամարտությունը

Ապրիլի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին