Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. զեկույց

25 Ապրիլ, 2017 12:56
Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. զեկույց

Այսօր՝ ապրիլի 25-ին,  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակիխաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը ներկայացրին, թե ինչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց: »

«Ապրիլյան պատերազմի ընթացքում առկա բոլոր խնդիրները բացահայտելու և հանրությանը ներկայացնելու խնդիր ենք ունեցել»,- ասաց Արմինե Սադիկյանը: Նա հավելեց, որ ներկայացվող զեկույցում որպես հիմք ընդունվել են զինվորների ընտանիքների հաղորդած տեղեկությունները, ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունները, որոնք հիմնված են եղել կոնկրետ անձանց հաղորդած տեղեկատվության վրա:

Զեկույցում ներկայացված են ուսումնասիրություններ զինվորների զոհվելու և մահանալու հանգմանքերի, զինամթերքի՝ ոչ ժամանակին և ոչ պատշաճ մատակարարման, զինտեխնիկայի վառելիքի անորակ լինելու վերաբերյալ:

Սադիկյանը նշեց, որ ի պատասխան իրենց ահազանգերին, Քննչական կոմիտեից խնդրել էին լրացուցիչ տեղեկություններ հաղորդել իրենց, իսկ հանրային լսումներ ԱԺ-ում իրականացվել են փակ դռների ետևում:

 Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ շեշտադրում է անապահով ընտանիքների զավակներն են ծառայում առաջնագծում, մինչդեռ սոցիալական անարդարության հարցը բանակում, ըստ նրա, կենսական է: Տեղի չունեցավ մեկ հանրային լսում կամ քննարկում, որին քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչները, զոհվածների հարազատները հնարավորություն կունենային մանսակցել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ՝ հասկանաու համար, թե պաշտոնատար անձիք պատասխանատվություն կրեցին, թե ոչ:

Սաքունցը հիշեցնում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն Ազգային ժողովում զինտեխնիկայի վառելիքի անորակության մասին ևս մնաց անարձագանք և Գլխավոր դատախազության կողմից քննություն չնշանակվեց:

Իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Սաքունցը պնդում է՝ եղել են նաև անհրաժեշտ քանակությամբ զինամթերքի առկայության, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ դրանց մատակարաման խնդիրներ: Ըստ իրավապաշտպանի՝ այն, որ ապրիլյան պատերազմից հետո հայտարարություններ հնչեցին, թե մարտական դիրքերն ամրապնդվել և վերազինվել են նոր տեխնիկական միջոցներով, դա խոստովանություն է, որ մինչ ապրիլյան պատերազմը այդ միջոցները բացակայել են:

 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին