Կարևոր իրադարձություններ

«Ունենք համեմատականի մեջ ավելի լավ Երևան, սակայն դա չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

22 Ապրիլ, 2017 18:25
«Ունենք համեմատականի մեջ ավելի լավ Երևան, սակայն դա չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպեց Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:

«Չորս տարի առաջ Արաբկիրից սկսեցինք քարոզարշավը և մեր թիմով ներկայացրինք ավելի լավ Երևան: Այսօր ունենք համեմատականի մեջ ավելի լավ Երևան, սակայն դա չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան: Անելիքները շատ են և այս տարիների ընթացքում մեր թիմը, շփվելով բնակիչների հետ այդ խնդիրներն ուսումնասիրել է և դրանք ներառել ենք մեր ծրագրում»,- իր ելույթում ասաց Մարգարյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց փորձառու թիմը կարող է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բարձրացրել են երևանցիները: «Բոլորս միասին գործենք հանուն Երևանի»,- կոչ արեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին