Այսօր Կենտրոնական ընտրական հանձանժողովը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն ՀՀ Ազգային Ժողովը կձևավորեն 4 քաղաքակ ուժ՝ իշխող ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն:
Ընտրությունների արդյունքների մասին Shabat.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
«Մեր ընտրազանգվածի մեծ մասին երկար ժամանակ սովորեցրին անազատության մեջ լինել,- նշեց Սաքունցը:- Այս ընտրություններին ընտրողը եկավ բացարձակապես ազատ վիճակում, որը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, առաջին հերթին՝ սոցիալական անապահովությամբ: Մոտ 50 տոկոս աղքատության պարագայում ընտրակաշառքը ելք էր՝ մեկ օր էլ ապրելու, սնվելու: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, խոշոր բիզնես սեկտորում, (որոնց տերերը նույն իշխանության ներկայացուցիչներն են) աշխատող մարդիկ վախենում են կորցնել իրենց աշխատանքը և դա էր հիմնական դրդապատճառը, որն ազդեց նրանց ընտրության վրա»:
Սաքունցը նկատում է՝ քվեարկության արդյունքներն առանձին դիտարկելու դեպքում, փոքր բացառություններով կարելի է ասել, որ այն օբյեկտիվորեն ներկայացնում է վիճակը: «Բայց երբ բովանդակային առում ես մոտենում հարցին՝ իսկ ով էր ընտրողը, տեսնում ես, որ նա օբյեկտիվորեն քվեարկել է՝ սուբյեկտիվորեն գտնվելով խորն անազատության մեջ: Մարդկանց վախը շարունակել է գործել նաև քվեարկության խցիկում նշում կատարելու ժամանակ»,- ընդգծում է իրավապաշտպանը:
Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ Սաքունցը նշում է. «Այդ 10.000 դրամները բաժանողներն էլ վստահ չէին, որ դրանք ինչ-որ արդյունք կունենան, բայց դա գործիքներից մեկն էր՝ ցույց տալու համար՝ մեր դեմ խաղ չկա: Այսինքն՝ այդ անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում