Մուրհաֆ Աբու Կասրան նշանակվել է անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար։
Ինչպես հայտնում է Suria հեռուստաալիքը, ՊՆ նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով։
Աբու Կասրան եղել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատարը, որն այս ամսվա սկզբին վերահսկողության տակ վերցրեց երկրի խոշորագույն քաղաքները, ներառյալ Դամասկոսը և հասավ նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալմանը: