Կարևոր իրադարձություններ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

22 Դեկտեմբեր, 2024 15:06
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ և 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այս մասին տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն:

Ըստ փոխանցված տեղեկատվության՝ թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետևանքով:

Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:

Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։

Ստացված ահազանգին արագ արձագանքել էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:

Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել էր, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին