Դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի շենքերից մեկում տղամարդու դի կա։
Քասախ գյուղի Վազգեն Սարգսյանի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 52-ամյա Գարիկ Հ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Նաիրիի բաժնի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: