Կարևոր իրադարձություններ

Չինացի կինը հանուն ռեկորդի 2 ու կես մետր երկարացրել է մազերը

12 Հոկտեմբեր, 2015 19:24
Չինացի կինը հանուն ռեկորդի 2 ու կես մետր երկարացրել է մազերը

Չինաստանի բնակչուհի Գի Մենգը 35 տարվա ընթացքում չի կտրել մազերը` դրանց երկարությունը հասցնելով 2 ու կես մետրի: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

Նա այս քայլին դիմել է հանուն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու: 59-ամյա կինը 24 տարեկանից չի կտրել իր վարսերը:

Աշխատելիս նա վարսերը 3 անգամ փաթաթում է գոտկատեղով: Կինը խոստովանում է, որ մազերն իր հարստությունն են: Նրա խոսքերով` երկար վարսեր ունենալը օգտակար է առողջությանը, սակայն թե ինչով, կինը չի մանրամասնել:

Կինը միայն դժգոհում է նրանից, որ լվանալուց հետո վարսերը չորանում են 7 օրվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին