Օգոստոսի 31-ին համացանցում տեղադրվել էր մի տեսագրություն, որում ֆիքսվել են Երկրից տիեզերք բարձրացող լույսի հսկայական սյուներ: Դրա հեղինակը պնդում է, որ տեսագրությունը արված է հենց ՄՏԿ-ից: Ըստ նրա՝ NASA-ի ղեկավարությունը պաշտոնական տեսագրությունից միտումնավոր է հեռացրել անսովոր ճառագայթները, որպեսզի այլմոլորակայինների մասին տեղեկությունը հասանելի չդառնա հասարակությանը: Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև մեկ այլ տեսագրության հետ, որը նույն ժամանակահատվածում տեսագրվել է ՄՏԿ-ից: Այնտեղ երևում էր ոսկե-վարդագույն թռչող գունդը: Հնարավոր է՝ դա տիեզերական աղբ էր կամ տեսախցիկի թերություն, սակայն NASA-ն հեռացրել է այդ հատվածը ևս: