Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Հայանիստ գյուղում (լրացված)

25 Մարտ, 2017 19:03
Հրդեհ Հայանիստ գյուղում (լրացված)

Մարտի 25-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հայանիստ գյուղի Օրբելու փողոցում գտնվող անասնագոմում (ներսում կենդանիներ չկան):

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 120 քմ) և տնամերձ այգում  մոտ 0.5 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել` 15:29-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին