Կարևոր իրադարձություններ

Պառլամենտն իմ հագով չէ. Օհանյան դաշինքում ամեն ինչ խառնվել է իրար. «Հրապարակ»

23 Փետրվար, 2017 07:35
Պառլամենտն իմ հագով չէ. Օհանյան դաշինքում ամեն ինչ խառնվել է իրար. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել է իրար: Պարզվում է` Սեյրան Օհանյանը, որը դաշինքի վարչապետացուն է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր է չվերցնի մանդատը: Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։
 
«Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ»,- ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես եւս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին