Ֆլորիդայում մայրը սպանել է սեփական երեխաներին: Գրում է DailyMail-ը:
Ըստ տեղեկությունների՝ մահանալուց առաջ երեխաները հայտնել են, թե որքան են սիրում իրենց մորը:33 տարեկան Ջեսիքա Մաքարթնին ոստիկաններին հայտնել է, որ իր արարքից հետո իրավունք չուներ ապրելու:
Ոստիկանները հայտնել են, որ 7տարեկան Լեյսիին գտել են լոգարանում խեղդված, իսկ նրա երկու եղբայրներին՝ Ֆիլիպին ու Քրիստոֆերին գտել են մահացած և պարանոցի հատվածում վնասվածքներով:
Ոստիկանները ձերնակալել են կնոջն այն ժամանակ, երբ վերջինը փորձել է դանակով ինքնասպանություն գործել:
«Դուք ինձ պետք է ատրճանակով սպանեք: Ես ապրելու իրավունք չունեմ»,- ասել է կինը: