Կարևոր իրադարձություններ

«Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը մերժել է Հովիկ Աբրահամյանի առաջարկը. «Հայկական ժամանակ»

15 Փետրվար, 2017 08:25
«Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը մերժել է Հովիկ Աբրահամյանի առաջարկը. «Հայկական ժամանակ»

«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր  Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից:

2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ:

Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում: Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին