Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանը համագործակցության առաջարկով դիմել է Արթուր Բաղդասարյանին. «Հայկական ժամանակ»

31 Հունվար, 2017 08:46
Սեյրան Օհանյանը համագործակցության առաջարկով դիմել է Արթուր Բաղդասարյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»- ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Սեյրան Օհանյանը հասկացել է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է: Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ: Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել եւ պարզաբանում ստանալ, մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից:

ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպման ու նման հարցերի շուրջ քննարկման մասին: «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,- հավելեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին