Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

12 Հոկտեմբեր, 2015 11:28
Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03.42-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին Լուսագյուղի սկզբնամասում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 MZ 675 պ/հ-ի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան:

***

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16.47-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում երեք ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 11 UL 497 պետհամարանիշի (վարորդ` Գ. Հ.) և «Մերսեդես» մակնիշի 34 UR 822 պետհամարանիշի (վարորդ Ռ. Հ.) ավտոմեքենաները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին