Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված է տալիս

01 Հոկտեմբեր, 2015 11:28
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված է տալիս

Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների, բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով: Նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար վատթարանում է։

Ադրբեջանական պատվիրակությունն իր հերթին, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին առնչվող քննադատությունների հզոր ալիքից, դիմեց իր կողմից որդեգրած հայտնի «տրյուկին»՝ սլաքն ուղղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու հանգամանքին և փորձելով ԵԽԽՎ ամբիոնը օգտագործել հակահայկական քարոզչության համար:

Մեր պատվիրակությունը ներկայացավ կազմ պատրաստ՝ ադրբեջանական բոլոր ոտնձգություններին արժանի հակահարվածը տալով թե՛ լիագումար նիստում իրենց ելույթներով և թե՛ հանձնաժողովներում հրավիրված բանավեճերի ընթացքում:

Մասնավորապես, սեպտեմբերի 28-ի լիագումար նիստի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ-ին մեղադրել է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ: Ի պատասխան Հուսեյնովին ՀՀ պատվիրակությունը ներկայացնող Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի և հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը: Բաբայանը նաև հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին