Կարևոր իրադարձություններ

Օտար լեզվի յուրացման 15 օգտակար խորհուրդ

15 Հունվար, 2017 22:45
Օտար լեզվի յուրացման 15 օգտակար խորհուրդ

Օտար լեզվի յուրացման 15 օգտակար խորհուրդ 

1. Օգտվել արդյունավետ մեթոդիկաներով. դպրոցներում աշակերտների միայն 4 տոկոսն է լեզուն ուսումնասիրելուց 3 տարի անց սկսում սահուն խոսել այդ լեզվով։ Աշակերտների մնացյալ 96 տոկոսը կանգ է առնում որոշակի փուլում՝ կապված ուսուցման անարդյունավետ մեթոդների հետ։ 

2. Սեփական ակնկալիքները համադրել իրականության հետ. մարդկանց մեծ մասին անհրաժեշտ է ինտենսիվ ուսման 600 կամ ավելի ժամ, որպեսզի սկսի սահուն խոսել պարզ լեզուներ (ֆրանսերեն, իսպաներեն) և գրեթե 1200 ժամ՝ ավելի բարդ լեզուներ (չինարեն, ռուսերեն) սովորելու համար։  

3. Մի՛ սպասեք արագ արդյունքի. ով շաբաթական մեկ ժամ է տրամադրում դասընթացի վրա, ապա նրանից կպահանջվի ավելի քան 10 տարի՝ սահուն խոսել սկսելու համար։

4. Ամբողջովին տրվել. նոր լեզու սովորելու համար անհրաժեշտ է մեկ բան՝ այսպես ասած, ամբողջովին տրվել դրան։ Չէ՞ որ երբ յուրաքանչյուր մարդ իր մայրենի լեզուն սովորել է մանկության ժամանակ, նա այն սովորել է անդադար, յուրաքանչյուր րոպե, մի քանի տարի։ Լեզու սովորելու համար շաբաթական անհրաժեշտ է մոտ 40 ժամ և ոչ թե ընդամենը մեկ ժամ։ Այդ դեպքում ուսուցման ժամկետը 10 տարուց կկրճատվի մինչև 4 ամիս։  

5. Սովորել 300 գլխավոր բառ. նախևառաջ անհրաժեշտ է սովորել ճիշտ բառեր։ Օրինակ՝ անգլերենի խոսակցական բառապաշարում ընդամենը 300 բառը կազմում է մարդու առօրյա խոսակցության ավելի քան 65 տոկոսը։ Իրականում կան բազմաթիվ բառեր, որոնք մարդիկ չգիտեն անգամ իրենց լեզվով։  

6. Հետևել պարզ ալգորիթմի. 300 օտար բառ յուրացնելուց հետո կարելի է սկսել կարդալ տվյալ լեզվով թերթեր կամ բլոգներ։ Դա հնարավորություն կտա ճանաչել մի շարք բառեր և աստիճանաբար ենթագիտակցաբար հասկանալ մյուս բառերի նշանակությունը։  

7. Նպատակասլացություն. ամեն օր զբաղվելը բավական հոգնեցուցիչ է, և գրեթե յուրաքանչյուրը մտածում է ուսմանը հրաժեշտ տալու մասին։ Սակայն պետք է դնել հստակ նպատակ, ցուցաբերել համառություն, և այդ դեպքում ավելի հեշտ կլինի։  

8. Օգտագործել համացանցի հնարավորությունները. այսօր լեզուներ սովորելը շատ ավելի հեշտ է դարձել համացանցի գոյության շնորհիվ։ Կարելի է հեռավորության վրա ուսումնասիրել տեղական մշակույթը, կարդալ տեղական նորություններ ու բլոգների ասեկոսեներ։  

9. Խոսել ինքդ քեզ հետ. ժամանակն է սկսել խոսել, սակայն սկզբի համար պետք է փորձել խոսել ինքդ քեզ հետ։ Մարդը պետք է պատկերացնի, որ հանդիպել է մեկին, կամ էլ իրենից հարցազրույց են վերցնում։  

10.Դիտել տեսանյութեր. ինքդ քեզ հետ խոսելը բավական չէ։ Youtube-ը հիանալի հնարավորություն է ընձեռում օտար լեզվով տեսանյութեր դիտելու համար։

11.Չմոռանալ գրելու մասին. միակ բանը, որ մինչ այժմ չենք ուսումնասիրել, նամակն է։ Պետք է գրել որոշակի բաներ, օրինակ՝ ինքնակենսագրական։ Դա բառապաշարն ամրապնդելու հիանալի եղանակ է։  

12.Նորություններ կարդալ օտար լեզվով. անհրաժեշտ է աշխատանքի կամ խանութ գնալիս սմարթֆոնի էկրանով կարդալ նորություններ։ Ընդ որում՝ անհրաժեշտ է մտավոր նոր լեզվով ներկայացնել իրավիճակը։  

13.Որքան շատ խոսել օտար լեզվով, այնքան լավ. իրականում հիմնական նպատակն այն է, որպեսզի առօրյայում օտար լեզուն ավելի շատ օգտագործվի։ Վատ չի լինի պատկերացնել, որ մեկ տարի անց կարող ես բոլոր նորությունները դիտել նոր լեզվով։  

14.Օգտագործել հատուկ սոֆթ. հնարավոր է՝ լեզվի յուրացման խորացման առանցքային եղանակը համացանցի օգտագործումն է։ Նրանում կան շատ լավ, մասնագիտացած ծրագրեր։ Օրինակ՝ Duoling հավելվածը կարող է դնել նոր լեզվի ամուր հիմք։  

15.Շփվել օտար լեզվով խոսողների հետ. այժմ ժամանակն է շփվել օտար լեզուն իմացողների հետ։ Skype-ը, էլեկտրոնային փոստը կամ ծանոթ օտարազգիները լավ հնարավորություններ են։ Եթե նրանք որևէ բառ չգիտեն ձեր մայրենի լեզվով, ապա դա իդեալական տարբերակ է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին