Կարևոր իրադարձություններ

Սխտորի 8 հրաշագործ հատկություն

14 Հունվար, 2017 23:11
Սխտորի 8 հրաշագործ հատկություն

Սխտորը մարդկությանը հայտնի ամենաօգտակար մթերքներից է, որի բուժական հատկությունների մասին շատերը գիտեն:
 

Healthy Life Vision կայքը փորձել է վերհիշել սխտորի օգտակար հատկությունները` ներկայցնելով դրանցից 8-ը.


1. Սխտորը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը` կանխելով տարատեսակ վարակների առաջացումը: Հատկապես ձմռան ամիսներին պետք է սննդակարգում ներառել սխտորը:


2. Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարում է հորմոնալ խանգարումների դեմ:


3. Նրանք, ովքեր արյան բարձր ճնշում ունեն, պետք է օրական ուտեն սխտորի մի քանի ատամիկ: Դրանց բաղադրության մեջ եղած ադենոսինը իջեցնում է արյան ճնշումը, թուլացնում արյունատար անոթների մկաններն ու լայնացնում դրանք:


4. Սխտորն օգնում է բուժել ականջի բորբոքվածությունը: Դրա համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ տաք ձիթայուղի  մեջ ճզմած սխտոր լցնել ու թողնել 1 ժամով: Հետո արտադրված հյութից 1 քանի կաթիլ լցնել հիվանդ ականջի մեջ:

5. Սխտորը հարուստ է E, B6 , B1 վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մազերի աճի ու ամրության համար: Մազաթափության դեպքում գլխամաշկին քսեք սխտորի յուղ ու թողեք 20 րոպե:

6. Սխտորը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի ամեն օր օգտագործեք այն թարմ վիճակում:

7. Եթե Ձեզ տանջում է ոտքերի քորը, ապա սխտորի մի քանի ատամիկ գցեք տաք ջրի մեջ ու թողեք, որ հովանա: Այնուհետև ոտքերը դրեք ջրի մեջ ու պահեք 20 րոպե

8. Ատամնացավի դեպքում ևս կարելի է սխտոր օգտագործել` ցավը մեղմելու համար: Ճզմեք սխտորի մի ատամիկն ու դրեք այն ցավացող   ատամին:

 

Լրահոս

Դիտել ավելին