Կարևոր իրադարձություններ

ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը

01 Հոկտեմբեր, 2015 11:23
ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառելու թուլտվություն տվեց: Ինչպես հաղորդում է, համապատասխան որոշումն ընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 1-ին կայացած նիստում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ; փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները: Համապատասխան որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով`

ա) «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 15-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սեպտեմբերի 25-ի գրությունները,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.2 բաժինը`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

2. Սահմանել, որ սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը:

3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր 100 տոկոս բաժնետոմսերի (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակի) վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հավաստիացումներ) դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին