Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատարն է երկրի նախագահական ընտրություններում՝ 82.9 տոկոս ցուցանիշով։
Այդ մասին նշված է Բելառուսի ԳԱԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի exit poll-ի տվյալներում, որոնք ներկայացվել են քվեարկության ավարտից հետո։ Ինստիտուտի տնօրեն Իգոր Կոտլյարովը հայտարարել է, որ մնացյալ թեկնածուները հավաքում են քիչ քվեներ։
«Եվրասիական բարոմետր» ինստիտուտի exit poll-ի տվյալներով՝ Բելառուսի գործող նախագահն այսօրվա նախագահական ընտրություններում հավաքում է քվեների 80.3 տոկոսը։ Երկրորդր տեղում Տատյանա Կորոտկևիչն է՝ 5.6 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ Սերգեյ Գայդուկևիչը՝ 5.1 տոկոսը։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 11.896 ընտրող։