Չինացի հետազոտողների խմբին Regenovo 3D bio-print Work Station սարքի միջոցով հաջողվել է ստեղծել և տպել լյարդի առանձին արհեստական մասնիկներ, որոնք մարդկային օրգանիզմում հաշվվում են 1 միլիոնից ավելի: Regenovo 3D bio-print Work Station սարքը ստեղծել են Հանչժոու քաղաքի Դյանցզի համալսարանի ինժեներները, հայտնում է telegraf.com.ua-ն:
Գիտնականների խմբի ղեկավար Սյույ Մինգենյան ասել է, որ այդ 3D տպիչը հենց սկզբից էլ ստեղծվել է բժշկության մեջ օգտագործելու համար: Մասնագետները նշել են, որ իրենց այդ հայտնագործությունը կարող է նպաստել հետագայում ամբողջական արհեստական օրգան ստանալուն: