Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին չի գտնվել այն շարասյան մեջ, որը հարձակման է ենթարկվել Իրաքի ավիացիայի կողմից։ Հարվածը հասցվել է Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում։
Ահաբեկիչների առաջնորդի գտնվելու վայրը դեռ անհայտ է։ Ընդգծվում է, որ գործողության ժամանակ սպանվել են խմբավորման մի շարք այլ առաջնորդներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե իրաքյան ավիացիան հարվածել է Ալ-Բաղդադիի շարասյանը։