Սիրիայի ԱԳՆ-ն բացահայտել է տարածաշրջանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նպատակների մասին ճշմարտությունը: Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեքդադի խոսքով` «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարող կոալիցիան չի պայքարելու գրոհայինների հետ, քանի որ չի հետապնդում նման նպատակ, հաղորդում է RT-ն:
Փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն միայն ցանկանում էր երկարաձգել Սիրիայի հակամարտությունը և տապալել Բաշար ալ-Ասադին ու ներկայիս ռեժիմը:
Միևնույն ժամանակ Մեքդադը հայտարարել է, որ Ռուսաստանն ի տարբերություն ԱՄՆ-ի ազնվորեն է գործում, չի թաքցնում իր իրական նպատակները և մի քանի օրում հասել է ավելիին, քան կոալիցիան մեկ տարում:
Նա դիմել է Ռուսաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել Սիրիայի ժողովրդին աջակցելու համար: