Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի ոսկե մեդալներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար

11 Հոկտեմբեր, 2015 18:37
Քաղաքապետի ոսկե մեդալներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված` տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքին մատուցած բացառիկ ծառայությունների, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ վաստակավոր լրագրող Արթուր Բախտամյանին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Հրաչիկ Գասպարյանին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր-Շահե Քահանա Հայրապետյանին, թատերագետ, գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանին, ազատամարտիկներ, Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Արա Կետիկյանին, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի պետ Ապրես Հովհաննիսյանին, ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի պետ Պետրոս Ամիրյանին, ԵԿՄ վարչության ընդհանուր բաժնի ավագ տեսուչ Հասմիկ Գալոյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Մանուկյանին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հարությունյանին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի պահպանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արա Սարգսյանին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կանոնների կազմակերպման հսկողության բաժնի պետ, փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրագետ, բանահավաք Վեներա Սահակյանին և Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ Գրիգոր Ասատրյանին:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության և գնահատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալի արժանացած անձիք նշել են, որ ստացված պարգևը պարտավորեցնող է ու վստահեցրել են, որ շարունակելու են իրենց լուման ներդնել ջերմ ու բարի քաղաք Երևանի զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին