Կարևոր իրադարձություններ

Տեղեկատվական տաղավարներ՝ տոնական ծանուցաթերթիկներով

11 Հոկտեմբեր, 2015 16:43
Տեղեկատվական տաղավարներ՝ տոնական ծանուցաթերթիկներով

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների մասնակիցներին ճիշտ կողմնորոշելու և ուղղորդելու նպատակով, մինչ «Իմ ջերմ ու բարի քաղաք»-ի բուն տոնակատարությունների մեկնարկը, դեռ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր փողոցներում տեղադրվել են տեղեկատվական կենտրոն-տաղավարներ։ Այստեղ հերթապահող՝ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ երիտասարդ կամավորները տոնակատարությանը մասնակից քաղաքացիներին ծանուցում են տոնական ցանկը՝ անհրաժեշտության դեպքում նաև հակիրճ ներկայացնելով այս կամ այն միջոցառման բնույթը։

Տաղավարները օգտակար են հատկապես մայրաքաղաքի հյուրերին, որոնցից շատերի համար այս օրերին Երևանի փողոցներում տեսած տոնական միջոցառումները հաճելի անակնկալ են դարձել։

 

Լրահոս

Դիտել ավելին