Կարևոր իրադարձություններ

Եմենում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասել է 10.000-ի

30 Օգոստոս, 2016 23:51
Եմենում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասել է 10.000-ի

Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում մահացածների թիվը հասել է 10.000-ի. այս մասին հայտնել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջեյմի ՄաքԳոլդրիկը:

Նրա խոսքով, այդ թիվը հիմնված է պաշտոնական տեղեկության վրա, որը ներկայացրել են երկրի բուժհաստատությունները:

ՄաքԳոլդրիկը նշել է, որ մահացածների փաստացի թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ երկրի շատ շրջաններում չկան բուժհաստատություններ և մահացածները չեն գրանցվում:

Նա կոչ է արել հակամարտության կողմերին անել հնարավոր ամեն ինչ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության համար. փոխանցում է BBC-ն:

Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնում էին, որ հակամարտության 18 ամիսների ընթացքում մահացել է մոտ 6.000 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին