Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլիի նմանակ մոդելը հայտարարել է, որ մտադիր չէ փոխարինել նրան և դառնալ Փիթի կինը

14 Հոկտեմբեր, 2016 01:00
Անջելինա Ջոլիի նմանակ մոդելը հայտարարել է, որ մտադիր չէ փոխարինել նրան և դառնալ Փիթի կինը

Հայտնի ամերիկուհի մոդել Մարա Թայգենը, ով տեսքով անչափ նման է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին, ամերիկյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ մտադիր չէ փոխարինել Բրեդ Փիթի կնոջը, քանի որ սիրահարված է մեկ այլ տղամարդու:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, երբ ամերիկյան պարբերականի լրագրողները խնդրել են Թայգենին խորհուրդ տալ Անջելինա Ջոլիին միայնակ կյանքի մասին, վերջինս պատասխանել է, որ հոլիվուդյան դերասանուհին ոչ մեկի խորհրդի կարիքնը չունի:

«Նա ոչ մի խորհրդի կարիք չունի, չէ որ նա Անջելինան է», - ասել է Թայգենը:

Հիշեցնենք, որ Ջոլին ամուսնալուծության դիմում է ներկայացրել սեպտեմբերի 19-ին: Ինչպես հաղորդվում է, Ջոլիի խոսքով` իրենց բաժանման հիմնական պատճառներից մեկը Փիթի կոշտ վերաբերմունքն է զույգի 6 երեխաներից մեկի`Մեդոքսի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին