Շատ հին ու դիպուկ անեկդոտ է. մաթեմատիկոս ընկերներով որոշում են գնալ բաղնիք/սովետի ժամանակ կային հանրային բաղնիքներ/: Իմանում են տաք ջուր չկա, դե ինչ, քոռ ու փոշման թողնում են, գնան տները: Այդ պահին, դրանցից մեկը, թե մի րոպե. ենթադրենք ջուրը տաք է ու լողանում է: Դե մնացածները գնում են տուն: Հաջորդ մի քանի օրերին այս լողացող ընկերը չի երևում, անհանգստացած գնում են դրա տուն տեսնելու ինչ է եղել..Գալիս տեսնում են տեղով, բարձով պառկած է` թոքաբորբ է..Հըն, եղբայր ինչ հալի ես, սա էլ թե, ենթադրությունս ճիշտ չէր, ջուրը սառն էր...
Այս անեկդոտն ավելի հաճախ մտքիս է գալիս վերջին առնվազն 7-8 տարիների ընթացքում, երբ իմանում եմ որոշ քաղաքական, հասարակական պայմանավորվածությունների, դաշինքների մասին...