1.Այլևս այս քաղաքներում քվեարկության արդյունքում ընտրվելու է միայն ավագանին
2.ավագանու ընտրության համար միայն կուսակցություններն են առաջադրում թեկնածուներ, այն էլ ոչ թե անհատապես ընտրվելու սկզբունքով, այլ ցուցակով
3.համայնքի ընտրողները քվեարկում են կուսակցություններին կողմ կամ դեմ, և ըստ հավաքած քվեների ավագանու տեղերը բախշվում են կուսակցությունների միջև, իսկ կուսակցության ստացած տեղերը հատկացվում են կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին` ցուցակում գրանցման հերթականությամբ
4. կուսակցությունների ցուցակները կազմվում են բնականաբար ոչ թե տեղերում, այլ կուսակցության ղեկավար մարմնի կողմից` կուսակցության նախագահի, գործադիր կոմիտեի, վարչության և այլն
Այ հիմա հետաքրքիր պահը..
Պարզ է, որ Գյումրու կամ Վանաձորի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի կուսակցական ցուցակի կազմանը առանց անձամբ Սերժ Սարգսյանի համաձայնության չեն կարող կազմվել կամ հաստատվել:
Ավելի քան, 18 տարի ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես կառավարող կուսակցություն, և անմիջական պատասխանատվություն է կրում համակարգված կոռուպցիայի, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, բնակչության առնվազն 38 տոկոսի հասնող աղքատության, արտագաղթի, երկրի պաշտպանությունը խարխլելու և այլ համակարգային խնդիրների առսջացման համար:
Հիմա եթե որևէ մեկը կոչ է անում քվեարկելու ՀՀԿ-ի օգտին, ապա կողմ է այս նշված բոլոր խնդիրների, պետությունը ճգնաժամի հասցնելու համար թիվ մեկ պատասխանատու կուսակցության` ՀՀԿ-ի համար: Փորձել այս ակնհայտ հարցը չկարևորել, մտածել թե տեղական մակարդակում ինչ որ մեկը կարող է Ռոբին Հուդ լինել, և պայքարել, ՀՀԿ-ի ներսում գտնվելով, վերը նշված հանցագործությունների դեմ, կամ տարրական անգրագետ է, կամ ակնհայտ կեղծող, կամ ակնհայտ ակնկալիքներ ունի կոռուպցիոն լափամանին պորտալարով կպչելու:
Մտածեցի ասեմ, հետո չասեք, թե չեմ զգուշացրել, կամ չեմ ահազանգել..
Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես սկսվում է վաղը` չնայած արդեն ՀՀԿ-ն իր մեյմունություններն սկսել է ...
Շատ հետևողական ենք լինելու նախընտրական բոլոր քյանդրբազությունները բացահայտելու և բարձրաձայնելու, կանխելու ուղղությամբ: Բոլոր ծանոթ-անծանոթներին զգուշացնում եմ` զերծ մնացեք Մարտի 1-ի հանցագործության համար թիվ մեկ պատասխանատու կուսակցության` ՀՀԿ-ի ջրերին խառնվելուց` իմ ջուրը չպղտորեք...