Ինչպես արդեն հայտնել էր Shabat.am-ը, օրերս Մոսկվայից ժամանած «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը՝ նույն ինքը Զախարի Կալաշովը, այժմ գտնվում է Ծաղկաձորի ՛՛Golden Palace՛՛ հյուրանոցում:
Shabat.am-ի տեղեկություններով` «օրենքով գող»-ին ուղեցկելու կարևոր դերն ու պարտականութունը ստանձնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ովքեր և օդանավակայանում դիմավորել էին նրան:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Ծաղկաձորում է նաև Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև քաղաքական ողջ էլիտան ու օլիգարխիայի շատ ներկայացուցիչներ:
Ծաղկաձորում ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու և, ըստ ամենայնի, դա կլինի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հավաք, բայց նաև հանդիպումներ են սպասվում օլիգարխիայի ներկայացուցիչների հետ, քանի որ իրավիճակը բավականին սպասողական է: