Կարևոր իրադարձություններ

Աբրահամյանի որդին ե՞վս կանդամագրվի ՀՀԿ-ին. «Հրապարակ»

19 Նոյեմբեր, 2016 08:30
Աբրահամյանի որդին ե՞վս կանդամագրվի ՀՀԿ-ին. «Հրապարակ»
Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ըստ տեւական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում:
 
«Ես չեմ կարող նման խոսակցությունները պաշտոնապես մեկնաբանել: Նման խոսակցություններ միշտ էլ կան, բայց դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ՝ չեմ կարող ասել, հաստատել կամ հերքել: Դա կերեւա ընտրություններից առաջ՝ պարոն Աբրահամյանը ցանկություն ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ։ Առայժմ ոչ մի բան հայտնի չէ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի ՀՀԿ մարզային կազմակերպիչ Մելս Աբրահամյանը: Նշենք, որ Արգամ Աբրահամյանն անկուսակցական է, առայժմ չի անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես Աբրահամյան գերդաստանից շատերը: Կանդամագրվի առաջիկայում, ի թիվս մյուս անկուսակցական պաշտոնյաների, թե ոչ՝ մնում է ենթադրել:
 
Ի դեպ, Մելս Աբրահամյանին հարցրինք՝ ինքը նույնպե՞ս ազգակցական կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Ասաց, որ ոչ, ընդամենը ազգանունների համընկնում է, եւ ինքը երբեք չի օգտվել այդ համընկնումից ու Աբրահամյան լինելու հանգամանքը չի օգտագործել ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Նկատենք, որ Արարատի մարզպետը նույնպես Աբրահամյան է՝ Ռուբիկ Աբրահամյանը, նա եւս ազգակցական կապ չունի Հ. Աբրահամյանի հետ, սակայն համարվում է նրա «քիփը»: Փաստորեն, Արարատի մարզն Աբրահամյանների տիրապետության տակ է:
 

Լրահոս

Դիտել ավելին