Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի մի շարք գործիչներ. «Հայկական ժամանակ»

17 Նոյեմբեր, 2016 08:25
ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի մի շարք գործիչներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:

Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որեւէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ: Վերջինս հրաժեշտ կտա նաեւ իր պաշտոնին, եւ եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին