Կարևոր իրադարձություններ

Այսօր Երեւանի տոնն է, ծննդյան տոնը

11 Հոկտեմբեր, 2015 12:22
Այսօր Երեւանի տոնն է, ծննդյան տոնը

 

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Երևանը տոնի առթիվ: «ԵՐԵՒԱՆ—ԷՐԵԲՈՒՆԻ —ՄԵՆՔ Այսօր Երեւանի տոնն է, ծննդյան տոնը, տարիներ առաջ /1968/, երբ ԷՐԷԲՈՒՆԻ ամրոցը բացվեց որպես պատմական ժամանակների հուշարձան, մենք՝ իմ սերնդակիցները,մանուկ էինք /իմ մանկությունն անցել է Էրեբունի սարի վրա եւ փեշերինճճճ/ եւ հասել ենք Էրեբունի հրապարակ Արգիշտի թագավորի քարակերտ արձանագրությունը տեսնելու եւ կարդալու․․․Քանի որ մենք փոքրիկ էինք, հյուրերը, որ մասնակցում էին այդ աննախադեպ մարդաշատ հրապարակային միջոցառմանը, մեզ հսկաներ էին թվում, իսկ երբ Էրեբունու հրապարակում հայտնվեցին ձիավորները եւ նրանց առջեւից գնում էին Արգիշտի թագավորն ու իր որդի Մենուան, մեր՝ մանուկներս հրճվանքը եւ հուզմունքը դժվար թե նկարագրելով պատկերացնենք․․․․Բայց այդ օրվա իմ ամենամեծ հայտանագործությունը ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿՆ էր, ժողովուրդի մեծ մասը եկել էր ՍԵՒԱԿ տեսնելու, բանաստեղծը խոսեց, չեմ հիշում ինչ ասաց, բայց մենք մեզ զգում էինք աշխարհի կենտրոն․․Իսկ երբ այդ ժամանակների Լենինի հրապարակի կողքին, ճիշտ պապիկի թիկունքին վեր խոյացան 2750 շատրվանները, մեզ թվաց աշխարհում ավելի հոյակապ բան չկա։ Այսօր նորից տոն է, ԵՐԵՒԱՆԸ ծփում է գույների եւ լույսերի մեջ, վստահ եմ, այսօր եւս մանուկները ահագին բան կբացահայտեն իրենց համար, լավ տոն է, մի պղտորեք, ուրախ եղեք իմ սիրելի, ծանոթ ու անծանոթ երեւանցիներ։ Վստահ եմ, ԵՐԵՒԱՆԸ ՏՈՆ Է, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է եւ , ամենեւին չփոքրացնելով Փարիզի դերը, ուզում եմ ավելացնել՝ ինչ պակաս Փարիզ է, եւ ասում եմ սիրով եւ շատ լուրջ դեմքով․․․․»

 

Լրահոս

Դիտել ավելին