Անջելինա Ջոլիի առողջական վիճակը փրկելու Բրեդ Փիթի փորձերը ապարդյուն են անցնում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասան 2 խոհարար և ֆիթնեսի մարզիչ էր վարձել, որպեսզի նպաստեն Ջոլիի առողջական վիճակի բարելավմանը, սակայն նրանք չեն կարողացել հաղթահարել առաջադրանքը:
Այժմ Բրեդ Փիթն օգնության միակ տարբերակը բժիշկների միջամության մեջ է տեսնում: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Դերասանը պնդում է, որ Ջոլին կլինիկայում վերականգնողական կուրսեր անցնի, քանի որ նա տառապում է անորեքսիայով: Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները պնդում են , որ Ջոլիի քաշը 38 կգ.-ի է հասել: